- Գլխավոր էջ
- ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիա
30.09.2015
Եվրոպական կոնվենցիան ուժի մեջ է մտել 1953թ.-ին: Այն առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքները դարձրեց պարտադիր:
*Կոնվենցիան վերջնական փոփոխություններով հասանելի է անգլերենով
Մարդու իրավունքների եվրոպական դատարան. հարցեր և պատասխաններ
30.09.2015
Գրքույկն ընդհանուր տեղեկություններ է պարունակում Դատարանի աշխատակարգի մասին: Ավելի մանրամասն տեղեկությունների համար, ծանոթացե՛ք Դատարանի կայքում տեղադրված փաստաթղթերին, մասնավորապես՝ Դատարանի կանոններին:
Եվրոպական կոնվենցիայի և կից արձանագրությունների ընտրված հոդվածների պարզեցված ուղեցույց
22.09.2015
Ուսումնական նպատակներով կազմված այս գրքույկը պարզեցված ձևով ներկայացնում է Կոնվենցիայի որոշ հոդվածներ: Գրքույկը կազմվել է «Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի պատրաստած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պարզեցված տարբերակի օրինակով:
Կրոնի ազատության վերաբերյալ գործերով Դատարանի նախադեպային իրավունքը
22.09.2015
Հետազոտությունն անդրադառնում է կրոնի ազատության և վերջինիս պաշտպանության շրջանակներին: Փաստաթղթի կարևորությունը պայմանավորված է վերջին տասը տարիներին 9-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի քննած գործերի թվի շարունակական աճով:
Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող արդար դատաքննության իրավունք
22.09.2015
Ձեռնարկը ներառում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ ՄԻԵԴ ընդարձակ նախադեպային իրավունքից բխող սկզբունքները: Փաստաթղթում ուսումնասիրվում են արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը և վերջինիս առանձնահատկությունները:
Ձեռնարկ կոնվենցիայով երաշխավորված մտքի, խղճի և կրոնի ազատության պաշտպանության մասին
22.09.2015
Ձեռնարկը վերլուծում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի շրջանակներն ու բովանդակությունը՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների համաձայն, ինչպես նաև բովանդակում տեղեկություններ թույլատրելի սահմանափակումների վերաբերյալ:
Ուղեցույց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Արդար դատաքննության իրավունք (քաղաքացիաիրավական ոլորտ)
22.09.2015
Ուղեցույցը բովանդակում է տեղեկություններ «քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ» հասկացության վերաբերյալ: Ուղեցույցում բացահայտվում է արդար դատաքննության իրավունքի քաղաքացիաիրավական բնույթը: Դրանում կարելի է գտնել տեղեկություններ դատարանի մատչելիության, 6-րդ հոդվածով սահմանված ինստիտուցիոնալ և ընթացակարգային պահանջների մասին և այլն:
Ուղեցույց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Արդար դատաքննության իրավունք (քրեաիրավական ոլորտ)
22.09.2015
Ուղեցույցն անդրադառնում է «քրեական մեղադրանք» հասկացությանը և կիրառության շրջանակին, դատարանի մատչելիության իրավունքին, անմեղության կանխավարկածին, պաշտպանության իրավունքի առանձնահատկություններին: