- Գլխավոր էջ
- Իրադարձություն
- Հավակնորդների մրցույթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար
Իրադարձություններ
Հավակնորդների մրցույթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար
27.11.2020Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարան և վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրաման՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է հավակնորդների մրցույթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին կամ ֆրանսերենին գերազանց տիրապետող, և մեկ այլ լեզվին բավարար մակարդակով տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Մրցույթը կանցկացվի ս.թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում (0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Գործուղման ժամկետը 1 տարի է՝ սկսած 2021թ. հունվարի 1-ից:
Հավակնորդի կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
2) 1 լուսանկար (3×4),
3) իրավաբանի բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
4) առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ,
5) անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը և մեկ այլ լեզվի բավարար իմացությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագիր, վկայական),
6) ինքնակենսագրական (հայերեն և անգլերեն կամ ֆրանսերեն),
7) մտադրության հիմնավորում (motivation letter),
8) երկու երաշխավորագիր,
9) հայտարարություն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված չլինելու մասին,
10) համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին:
Փաստաթղթերը ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում առձեռն՝ անձամբ հավակնորդի կողմից մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Մրցույթը հաղթահարած հավակնորդների ցանկից ՀՀ արդարադատության նախարարը ընտրում և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում առավելագույնը երեք հավակնորդի տվյալները, որոնք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Գործուղվող իրավաբանի վերջնական ընտրությունը կատարվում է ԵԽ քարտուղարության կողմից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարություն՝ (010) 594057 կամ (010) 594033 հեռախոսահամարներով։