Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ վերաբերյալ 2 նոր որոշում

06.02.2020

2020 թվականի փետրվարի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 16346/10) և «Գևորգյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 66535/10) գանգատների վերաբերյալ որոշումները:

Եվրոպական դատարանի կանոնների համաձայն՝ դիմումատուները պարտավոր են դատարան ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած հիմնական փաստերը, որոնք ակնհայտորեն կարևոր նշանակություն ունեն Եվրոպական դատարանի համար: Նշված գործերով դիմումատուները չեն կատարել այս պարտավորությունը և դիտավորյալ կերպով փորձել են կանխել, որ Եվրոպական դատարանը լիարժեք տիրապետի գործերի փաստերին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ կառավարության առարկությունները՝ Եվրոպական դատարանը դիմումատուների գանգատները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ճանաչել է ակնհայտ անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշել է դրանք համարել անընդունելի: