- Գլխավոր էջ
- Իրադարձություն
- Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Իրադարձություններ
Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
27.09.20202020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝
- պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
- պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
- պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: