Logo
ECHR

Իրադարձություններ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ միջոցներ է ձեռնարկում

16.03.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ հիմք ընդունելով ֆրանսիական իշխանությունների և Եվրոպայի խորհրդի վերջին որոշումները, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ կապված աշխարհում ի հայտ եկած համաշխարհային առողջապական ճգնաժամի հետ։

Դատարանի հիմնական գործառույթները կպահպանվեն՝  հատկապես առաջնահերթություն պահաջող դատական գործերի քննությունը։ Այդ նպատակով Դատարանում գործի է դրվել հեռավար աշխատելու սկզբունքը, որպես հիմնական կանոն՝ գործերի շարունակականությունն ապահելու նպատակով։

Ընդունվել են հատուկ ընթացակարգեր Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված հրատապ դիմումների քննության վերաբերյալ։ Այս կանոնը կիրառվում է միայն այն դեպքում, երբ կա անդառնալի կորստի վտանգ։

ՄԻԵԴ-ի տարածքները այլևս հասանելի չեն հանրությանը, 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների նշանակված դատական լսումները չեղյալ են հայտարարվում՝ սպասելով հետագա որոշումների։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 35-րդ կանոնով ամրագրված հայտերի համար նախատեսված վեցամսյա ժամկետը կասեցվում է մեկ ամսով՝ սկսած 2020 թվականի մարտի 16-ից։

Սույն թվականի մարտի 16-ից մեկ ամսով երկարաձգվում են ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող բոլոր դատավարությունների ժամկետները։

Կախված սանիտարական իրավիճակի զարգացումից ՄԻԵԴ-ի այս նոր աշխատելաոճը մշտապես կվերանայվի, կներդրվեն ողջ ջանքերը՝ ապահովելու ՄԻԵԴ-ի բնականոն աշխատանքը։

 

https://hudoc.echr.coe.int/eng-press#{%22itemid%22:[%22003-6666795-8866184%22]}