Logo
ECHR

Իրադարձություններ

«ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով քննարկում «Մեդիա կենտրոնում»

30.10.2015

Հոկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով: Քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան գործով որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը, Մեծ պալատի վճռին, մասնավորապես, վճռով ամրագրված  նոր իրավունքին, համաձայն որի հայերն ունեն իրենց նախնիների, Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների արժանապատվությունը պաշտպանելու, ներառյալ հայերի՝ ցեղասպանությունը վերապրելու մտայնությամբ ձևավորված իրենց ազգային, էթնիկ ինքնությունը և ինքնատիպությունը պաշտպանելու իրավունք (վճռի 227-րդ պարբերություն):