Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի

17.11.2017

2017թ. նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Խլղաթյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 603/10) գանգատի վերաբերյալ իր որոշումը:

Դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները նոր բնակարանն իրեն տրամադրելու վերաբերյալ կայացված վերջնական վճիռը չկատարելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր իրավունքները:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը դիմումատուի գանգատը ճանաչել է անընդունելի` նշելով, որ վերջինս, ունենալով ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին դիմելու հնարավորություն, ամբողջությամբ չի սպառել դրանք:

Եվրոպական դատարանի որոշման տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-178918