Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ոմ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալի պարզաբանումները Փերինչեքի գործով վճիռների վերաբերյալ

30.10.2015

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռն: Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության եղելությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը անդրադարձել է դատավարությանը՝ որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը, այդ կարգավիճակով Եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված պահանջներին, ստորին պալատի և Մեծ պալատի վճիռներին:

Ի հակադրություն ստորին պալատի վճռին՝ Մեծ պալատի վճիռը չվիճարկեց  Հայոց ցեղասպանության փաստը, նաև վերահաստատեց հայերի՝ Եվրոպական իրավունքով պահպանվող իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի և պաշտպանության իրավունքը: