Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

15.06.2017

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Կոմիտեի 3 դատավորներից բաղկացած կազմով, այսօր հրապարակել է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում:

Գործը վերաբերում է դիմամումատուի օգտին կայացված դատական ակտի շարունակական չկատարմանը: Դիմումատուն պնդել է, որ ներպետական մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իր օգտին կայացված վճիռը կատարելու համար` պատճառաբանելով,  որ խնդրո առարկա ռեստորանային համալիրը դեռևս գործում էր և այն քանդելու համար բացակայում էին համապատասխան տեխնիկական սարքավորումները:

Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վճռի պահանջները չկատարելը հանգեցրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռի չկատարումը ազդեցություն է ունեցել նաև դիմումատուի գույքային իրավունքների վրա` Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Կոնվենցիային կից` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: