Logo
ECHR

Իրադարձություններ

Երկկողմ խորհրդակցություններ Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ

30.10.2015

ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պատվիրակությունը 2015 թվականի հոկտեմբերի 26-ից 28-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի բաժանմունքի ղեկավար Քորին Ամատի, Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման գործընթացի համակարգման պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Զոուի Բրայնսթոն-Քրոսի և նույն ստորաբաժանման իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ:

Այս տարի տեղի ունեցած թվով արդեն երկրորդ երկկողմ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի հիմնական սկզբունքները, կատարման շրջանակներում ներկայացվող գործողությունների ծրագրերի և հաշվետվությունների կազմման նոր մեթոդաբանությունը և դրանց գործնական կողմերը, ինչպես նաև այս գործընթացի վերաբերյալ լավագույն փորձը: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի առանձին վճիռների կատարմանը և դրանց նկատմամբ կատարողական-վերահսկողական վարույթների հնարավոր փակմանն առնչվող կարևոր հարցերի: Ինչպես հայաստանյան պատվիրակությունը, այնպես էլ Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ներկայացուցիչներն ընդգծել են նման հանդիպումների և խորհրդակցությունների կարևորությունը համագործակցության ամրապնդման և արդյունավետության  բարձրացման, ինչպես նաև վճիռների կատարման գործընթացի բարելավման համար: